Parliamentmonitoring.am-ն ամփոփում է ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի միջանկյալ արդյունքները: Ըստ կայքի վիճակագրության՝ մարտի 31-ի դրությամբ «Օրինաց երկիր» խմբակցության կողմ քվեարկությունները կազմել է ամբողջ քվեարկությունների 85.60%-ը: Մինչդեռ խմբակցության դեմ քվեարկությունը կազմել է ընդամենը 1.80%, իսկ ձեռնպահ քվեարկությունը՝ 0.36%: ՕԵԿ-ը չի մասնակցել քվեարկությունների 4.80%-ին, և ԱԺ նսիտերից բացակայությունը կազմել է 7.44%: 

ՕԵԿ խմբակցության ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը Հեղինե Բիշարյանն է (286 կողմ) և Կարեն Բոթոյանը (286 կողմ): Խմբակցության ամենաշատ դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորներն են Մհեր Շահգելդյանը (6 դեմ, 2 ձեռնպահ ) և Կարեն Բոթոյանն են (6 դեմ, 2 ձեռնպահ): Ամենաշատ հարցեր հնչեցրած և ելույթ ունեցած, քվեարկություններին չմասնակցած պատգամավորը Հովհաննես Մարգարյանն է (42 հարց, 24 ելույթ, չի քվեարկել 29 անգամ): 5-րդ գումարման Աժ նիստերից ամենաշատը բացակայել է Մհեր Շահգելդյանը (42 բացակա): 

Մանրամասներն այստեղ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել