War Gods: East Byzantium, Volume 1

Անիմատոր, վավերագրական ֆիլմերի հեղինակ Ռոջեր Կուպելյանը, ով առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» եռամաս ֆիլմում իր ստեղծած վիզուալ էֆեկտներով, հանրությանն է ներկայացրել «Պատերազմի աստվածներ. Բյուզանդիայի արևելքը» գիրքը: Գիրքը բյուզանդական ժամանակաշրջանի մասին սագա է, որը պատմում է քաջության մասին: Այն մի նոր հայացք է նետում կեսարյան Հռոմի անկումից հետո և մութ դարերից առաջ եղած աշխարհի վրա: Սա քաջարի տղամարդկանց ու կանանց մասին պատմություն է, ովքեր միավորվում են պատերազմից ծվատված աշխարհում՝ պայքարելով հանուն կրոնի: Գիրքում պատկերավոր նկարագրվում են ընտանիքների սպանություններ, թագավորությունը վերականգնելու համար մղվող ճակատամարտեր ու կրոնական կոնֆլիկտներ, որոնցից ստեղծվեց առաջին քրիստոնյա ազգը:

Պետք է նշել նաև, որ Կուպելյանը չի սահմանափակվել միայն գրաֆիկական պատմագեղարվեստական վեպով: Այժմ նա աշխատում է 451թ.ի Ավարայրի ճակատամարտի, սպարապետ Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիմի ստեղծման աշխատանքներով: «Բյուզանդիայի արևելքը» իրենից հատուկ էֆֆեկտեներով նկարահանված գեղարվեստավավերագրական ֆիլմ է ներկայացնում, որի աշխատանքները դեռևս ընթանում են:

«Բյուզանդիայի արևելքը» ֆիլմը պատմում է հեթանոսների, հռոմեացիների ու պարսիկների մասին իրական պատմությունը, որտեղ անտիկ ժամանակների զորքերն ու գաղափարները բախվում են արյան ծովի մեջ:

Ստորև կարող եք դիտել ֆիլմի նախնական թրեյլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել