This composite image shows a sequence, from bottom left to top left, of the moons transition during a total lunar eclipse on April 15, 2014 in Miami, Florida. (Joe Raedle / Getty Images / AFP)

Ապրիլի 15-ին լուսնի ամբողջական խավարում տեղի ունեցավ: Շատերն այս իրադարձությունը կոչում են արյունոտ լուսին: Լուսնի գույնի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ արևի լույսը սփռվում է Երկրի մթնոլորտով: Լուսնի խավարման ժամանակ Երկիրն անցնում է լուսնի ու արևի միջով, և Երկրի ստվերն ընկնում է լուսնի մակերեսի վրա: Խավարումները տեղի են ունենում տարին մի քանի անգամ, սակայն բոլորը չէ, որ տեսնում են այդ խավարումները. դրանք տեսանելի են միայն մի քանի վայրերից: Ապրիլի 15-ի խավարում ամենից ավելի հստակ էր երևում Լոս Անջելեսից և Դալասից: 

Ամբողջական խավարումը տևել է մոտ 78 րոպե: Լուսնի խավարումները տեղի են ունենում մոտավորապես 6 ամիսը մեկ: Այսպիսով՝ կանխատեսվում է, որ հաջորդ խավարումը կլինի հոկտեմբերի ութին: Ի տարբերություն արևի խավարման՝ լուսնի խավարումը կարելի է դիտել անզեն աչքով: Դրա համար ո՛չ հեռադիտակ է հարկավոր, ո՛չ աստղադիտակ: Բոլոր նրանք, ովքեր ապրիլի 15-ին չեն տեսել լուսնի խավարումը, կարող են դիտել ստորև ներկայացվող տեսագրությունը: 

Лунное затмение


Лунное затмение

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել