«ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ» խաղի մասին հիշելու փոխարեն, Կարեն Թումանյանը ավելի լավ կլինի հիշի մեկ այլ հաղորդման մասին։ free critik գրվող, բայց մինչև երեկ ԱԱԽ–ում աշխատող այս անձը թող հիշի, թե ինչպես էր մարդ խառնում և ժամերով ու օրերով խնդրում–աղաչում, որպեսզի հրավիրեմ իրեն իմ հաղորդում, որպեսզի իրեն նկատեն և աշխատանքի ընդունեն, և ինչպես էր շնորհակալություն հայտնում, երբ իրեն նկատել և, բառիս բուն իմաստով, բոմժ կարգավիճակից հավաքել էր իր սիրելի Արթուր Բաղդասարյանը։ Ի դեպ, այն ժամանակ, զուտ մարդկային առումով, խիղճս տվեց, և ես նրան հրավիրեցի հաղորդման։ Ժամանակին «Իզվեստիա» թերթում մի հոդված գրվեց՝ «Армянское гостеприимство и русское спасибо», որտեղ գրված էր, թե ինչպես է մի ռուս եկել Երևան, և այստեղ սովորական տաքսու վարորդը նրան անշահախնդիր պատվել էր՝ պահել էր, ման էր տվել, հյուրասիրել։ Իսկ հետո այդ ռուսը գնացել էր հետ և սկսել բողոքել, թե որտեղից այդ սովորական հայ տաքսիստին այդքան փող։
Ներողություն եմ խնդրում բոլորից այս պատմությունը պատմելու համար, քանզի չեմ սիրում հանրայնացնել նման պատմությունները, սակայն երբ դիմացինդ անաղուհաց շուն է դուրս գալիս, ստիպված ես գործել իր մեթոդներով, որպեսզի հասկանա, թե «где раки зимуют»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել