Ուկրաինայում էս մի քանի շաբաթվա անդադար լարվածությունը բերել է նրան, որ Ուկրաինայի այս կացությանը մարդիկ աստիճանաբար սկսում են վերաբերել որպես մի բնականոն երևույթ, ու էլի չեն էլ խորանում էս պրոցեսների խորքային պատճառների միջև: Մասնավորապես, դեռ չեմ հանդիպել վերլուծությունների, թե ինչու դժգոհությունների հանկարծ նման պիկային աճ գրանցվեց երկրի հարավ-արևելքում ու ո՞րն է այս ամենում Ռուսաստանի իրական մտավախությունն ու շահը:

Եվ շատ իզուր... վստահ եմ, որ այս անգամ հարցը անեքսիան չէ, որովհետև անկախ նրանից, թե ինչ են քարոզում ռուսական լրատվամիջոցները, Ուկրաինայի հարավ-արևելքը Ղրիմ չէ, բնակչությունն էլ միանշանակ դիրքորոշում չունի Ռուսաստանի կազմի մեջ մտնել-չմտնելու վերաբերյալ: Այո՛, այդ շրջաններում բնակչության մեծ մասը ռուս է կամ էլ ռուսախոս, բայց նրանց ավելի շուտ միավորում է ատելությունն առ զապադենեցներ ու կիևյան նոր իշխանությունները, քան սերն առ Ռուսաստան: Այլ կերպ ասած՝ միջին ստատիստիկական արևելցին սկզբում մի հատ ջիգյարով քրֆում ա բանդերականներին, իսկ հետո մի թեթև էլ քրֆում ա մոսկալներին:
Ասել, որ հարավ-արևելքում ծավալվող իրադարձություններում Ռուսաստանը դեր չի խաղում, նույնքան հիմարություն է, որքան ասելը, որ Ռուսաստանն է կանգնած ամեն ինչի հետևում ու իրականում այնտեղ ժողովրդական դժգոհություն չկա, իսկ ով էլ փողոց է դուրս գալիս ու զենք ունի, ռուսական ԳՌՈւ-ից է:

Ի թիվս այլ շահերի, որոնց մասին խոսվել է բազմիցս, Ռուսաստանը այս ապակայունացման մեջ ունի մեկ շատ կոնկրետ խնդիր, որը հնարավոր է լուծել հենց այս քաոսի շնորհիվ: Բանն այն է, որ Ուկրաինայի ճգնաժամի այս վերջին էսկալացումից անմիջապես առաջ Ուկրաինան փակեց սահմանները Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության համար, որտեղ, ինչպես հայտնի է, կայանված են ռուսական զորքեր, ու որը վեր է ածվում անկլավի, եթե Ուկրաինան փակում է սահմանները: Բացի դրանից, հայտնվեցին լուրեր, որ Ուկրաինայի նոր իշխանությունները սկսել են ապաշքյարա առևտուր անել մինչ այդ բազմաթիվ պայմանագրերով արգելված ռազմական տեխնոլոգիաներով (օրինակ՝ «Սատանա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների պատրաստման տեխնոլոգիաներով, որոնք ուժեղագույնն են իրենց տեսակի մեջ):
Արդյունքում, Կիևին հերթական թարս ապտակը հասցրեցին, իսկ Ուկրաինան շարունակում է սրընթաց սլանալ դեպի մասնատումը (կամ էլ լավագույն դեպքում իրենց համար՝ Ռուսաստանին վերջնականապես հպատակվելը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել