«Ֆորսաժ 7» ֆիլմի նկարահանումները դադարեցվեցին այն բանից հետո, երբ ֆիլմի գլխավոր դերակատար Փոլ Ուոքերը 2013թ.-ի նոյեմբերին զոհվեց ավտովթարից: Այնուամենայնիվ, ֆիլմի նկարահանումները կշարունակվեն, իսկ ֆիլմում Փոլ Ուոքերին կփոխարինեն նրա եղբայրները` Քալեբ և Քոդի Ուոքերները: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է «Ֆորսաժ 7» ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

40-ամյա Փոլ Ուոքերը, մինչև դժբախտ պատահարը, արդեն հասցրել էր նկարահանվել ֆիլմի իր դերակատարման դրամատիկ տեսարաններում, իսկ այն մասերում, որոնցում նա չէր հասցրել նկարահանվել դերասանին, կփոխարինեն իր եղբայրները` Կալեբ և Կոդի Ուոքերները:
Հայտարարության մեջ նշվում էր, որ որոշում էր կայացվել շարունակելու ֆիլմի նկարահանումները, որովհետև դրան էին սպասում երկրպագուները: Այնտեղ նաև նշվում էր, որ Փոլը նույնպես կցանկանար, որ ֆիլմն ավարտին հասցվի: «Նա արդեն հասցրել էր նկարահանվել շատ տեսարաններում, և սա նրա ամենաուժեղ աշխատանքներից մեկն է»,-նշված է հայտարարության մեջ:

paul-walker-brothers-fast-furious-7-family

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել