Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ո´չ թե խնդրում են ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին՝ իրենց հետ կոալիցիա կազմել, այլ՝ առաջարկում են, քանի որ նման կառուցողական համագործակցությունը պետք է ժողովրդին, պետությանը և ազգին։ «Մենք երբևէ որևէ մեկին չենք խնդրել և չենք փորձել ամեն գնով քաշել մեր կողմը, որովհետև մենք դրա խնդիրն, առհասարակ, չունենք, բաց շատ կարևորում ենք առողջ և կառուցողական համագործակցությունը, դա ո´չ թե միայն մեզ է պետք, այլ՝ մեր ժողովրդին, պետությանը, մեր ազգին»,-նշեց նա։

Հովհաննես Սահակյանը նաև նշեց, որ, բնականաբար, նախորդ Կառավարության ծրագրից կտրուկ շեղում չի նախատեսվում, քանի որ այն հիմնված է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի վրա, բայց նշեց, որ մոտեցումները տարբեր կլինեն։

- Պարո´ն Սահակյան, բոլորն սպասում են, որ Կառավարությունում էական փոփոխություններ կլինեն՝ ելնելով Նախագահի հայտարարությունից: Քննարկումներ եղե՞լ են կուսակցությունում, իսկապե՞ս դրանք զգալի կլինեն։

- Քաղաքական խորհրդում քննարկումներ չեն եղել, Սահմանադրությամբ Կառավարության ձևավորման 20-օրյա  ժամկետը դեռևս չի լրացել, դեռ ժամանակ ունենք, ամեն ինչ պարզ կդառնա, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացնի և Նախագահ Սերժ Սարգսյանը նշանակի ամբողջ Կառավարության կազմը։ 20 օր հետո էլ ծրագիրը կլինի, որն, ըստ իս, շատ ավելի կարևոր է և շատ ավելի սկզբունքային։ Դրանից հետո արդեն կարվեն հետևություններ, վերլուծություններ, թե այդ լուրջ փոփոխություններն ինչին են վերաբերում։ Իհարկե, կարևոր են անձերը, բայց շատ ավելի կարևոր են Կառավարության մոտեցումները։

-Բայց նաև՝ հայտարարվեց, որ նախորդ Կառավարության ծրագրից կտրուկ շեղում չի նախատեսվում։

-Բնակաբար, բայց մոտեցումները կարող են տարբեր լինել: Կառավարության ծրագիրը մշտապես հիմնված է եղել երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի հիման: Այսինքն՝ ողնաշարը նույնն է, բայց մոտեցումները կարող են տարբեր լինել։

-Իսկ Դուք Ձեզ օրենսդիրո՞ւմ եք տեսնում, թե՞ գործադիրում։

-Որտեղ իմ թիմի ղեկավարությունը որոշի, որ ես ավելի օգտակար կլինեմ, այնտեղ էլ կմնամ ու կաշխատեմ։ Ես առաջին օրը չեմ քաղաքական դաշտում, առաջին անգամ չեմ հրապարակային դաշտում, իմ մասնագիտական և իմ անձնական որակների, գիտելիքների մասին վստահաբար՝ գիտի իմ ղեկավարությունը. որտեղ կորոշեն, այնտեղ էլ կփորձեմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրին, իմ քաղաքական թիմին։

-Խոսակցություներ կան, որ Ձեզ տանում են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Դուք դեմ չե՞ք։

-Ես այդ հարցին էլ ըստ էության պատասխանեցի։

- Պարո´ն Սահակյան, տպավորություն կա, թե իշխանությունը խնդրում է ոչ իշխանական ուժերին, մասնավորպես՝ ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին, կոալիցիա կազմել։

-Դա ձեզ միայն թվում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել