Հարցը ռուսի՝ մեզ խայտառակ անելու մեջ չէ: Մեր այս դժբախտության արմատները մեր աշխարհով մեկ ցրված լինելն է, դրա համար էլ ստիպված են հայերը թե միջպետական կռիվներում մասնակցել բոլորի կողմից, թե քաղաքացիական պատերազմներում: Աբխազաբնակ հայը չէր կարող չկռվել աբխազների կողմից և հետագայում նրանց հետ ապրել, իսկ վրաստանաբնակ հայերն էլ վրացական զորքում չէին կարող չկռվել: Ուկրաինայում էլ նույնն է: Եթե ուզում ենք, որ մեր հայերը օտարների պատերազմներում չկռվեն ու չզոհվեն՝ կա մի պարզ լուծում. գալ Հայաստան: Չեզոք կարող է լինել Հայաստանը, բայց ոչ այդ երկրներում ապրող հայերը: Եզդիները՝ հայաստանաբնակ, մեր կողքին կռվել են Արցախում, դրա համար փառք ու պատիվ մեր եզդի եղբայրներին, բայց եթե չեզոք մնային, մենք էլ նրանց վատ կվերաբերվեինք:

Կից նյութն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել