Դատական ծառայության
երկրորդ դասի խորհրդական

Շնորհավորում եմ նախկին գործընկերներիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Հատկապես ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության անձնակազմին: Այսօրվա ոստիկանությունն իսկապես էլ այլ որակներով է սպասարկում իր գլխավոր պատվիրատուին` հասարակությանը, ու թեև հասարակությունը գրեթե միշտ բողոքելու է, կամ բողոք, վրդովմունք և նման այլ նեգատիվ գործոնների դեպքում է միայն հիշելու ոստիկանությանը, այնուամենայնիվ, հեռու եմ այն մտքից, որ ոստիկանի դերը, կոչումը հասարակության կողմից անշնորհակալ բնորոշելու առիթ է տալիս: Չէ, լավ էլ շնորհակալ ու ծորակից հոսող ջրի պես անհրաժեշտ է լինելու միշտ ոստիկանությունը: ՈՒ նաև վստահ եմ, որ իրենք` ոստիկաններն էլ գոնե նրանց մի կուռ ու ստար հատված հաստատ լրիվությամբ ընկալում ու կրում է և իրենց բաժին պատասխանատվությունն ու համազգեստի պատիվը: Մեկ օրում չէ, բայց տեսեք՝ երկու տարում ինչ առարկայական ու վճռորոշ բարեփոխումներ եղան: Հուսով եմ՝ դրական շարժընթացն այլևս անկասելի է: Շնորհավոր տոնդ, Հայ Ոստիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել