«Գրավիտացիա» ֆիլմի գլխավոր դերակատար Սանդրա Բալլոքը այս տարի ստացել է ամենաբարձր հոնորարը բոլոր դերասաններից: «Գրավիտացիա» ֆիլմում կատարած իր դերի համար 49-ամյա դերասանուհին ստացել է 70 մլն դոլար: Այս կերպ Բալլոքը ճանաչվեց 2014-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: Թեև ֆիլմն այս տարի արժանացավ 7 «Օսկար» արձանիկի, Սանդրա Բալլոքը չստացավ դրանցից ոչ մեկը: Դրա փոխարեն նա պատմության մեջ մտավ` շնորհիվ իր հոնորարի: 

Նշենք նաև, որ այս ֆիլմը կինոմանները ոչ միանշանակ են ընդունել: Շատերը պարզապես զարմացած էին, թե ինչպես է Սանդրան կարողանում կինոդիտողին պահել էկրանի առաջ, մյուսները ֆիլմը համարում են ձանձրալի: Ինչևէ, դերասանուհին «Գրավիտացիա» ֆիլմում իր դերի համար նախապատրաստվել է ավելի քան 6 ամիս ̀ անընդմեջ մարզվելով ֆիլմի ռեժիսորի հսկողության տակ:

Ֆիլմի բյուջեն կազմել է 100 մլն դոլար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել