Գարեգին Բ-ն որոշել է վերջնականապես կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին ու վարկաբեկել այն աստիճան, որ էլ երբեք ՀԱԵ-ն հարգանք ու պատկառանք չառաջացնի մարդկանց մոտ:

Երեկ աղմուկ բարձրացավ Տավուշի թեմի առաջնորդի նոուհաուի կապակցությամբ, ով որոշում էր ընդունել սակագներ սահմանել եկեղեցական ծառայությունների համար, իսկ բարձրացած աղմուկից հետո այսօր արդեն իմանում ենք, որ Վեհափառը կասեցրել է այդ որոշումը և հանձնարարել առաջնորդների ժողովին ստեղծել հանձնախումբ եւ ուսումնասիրել թեմերում խորհրդակատարությունների սակագների ներդրման հարցը...

Էն, որ Գարեգինը մեր պատմության ամենախայտառակ կաթողիկոսներից մեկն է, նորություն չէ: Էն, որ Գարեգինին տանել չի կարում ազգի կեսը, դա էլ նորություն չի: Էն, որ Գարեգինի թեթև ձեռով ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են հեռանում եկկեղեցուց, դա էլ փաստ է... Բայց Գարեգինը էսքանով էլ չի ուզում բավարարվել ու ձեռնամուխ ա եղել եկեղեցին վետերոկի պես բան սարքելուն՝ փրայսլիստով, առաջարկվող ծառայությունների ցանկով...

Ասա, այ գեղցի, այ զոռբա, քո ագահությունը սահման ճանաչո՞ւմ ա: Տեղով կրակն ենք ընկել, որ դու ես եկեղեցու գլխին, հիմա էլ սաղից առաջ ընկած նենց ես անում, որ մենք ամեն օր հիշենք դա: Ուր էր թե սրան բանադրեին, բայց դե ո՞վ անի. ով փորձում ա մի բան ասել՝ կարգալույծ ա անում, փոխարենը՝ կճոյաններն ու եկեղեցական մենյուների հեղինակ եզնիկները բարգավաճում են: Սրիկաներ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել