Առաջին մասը կարդացեք այստեղ

 «Ուտելի-չուտելի»

Ինչպես խաղալ. Բոլոր խաղացողները նստում են կամ շարք են կանգնում: Վարողը գնդակը նետում է մասնակիցներից մեկին և միաժամանակ որևէ մի առարկայի անուն է տալիս: Եթե այն «ուտելի» է, ապա խաղացողը բռնում է գնդակը, իսկ եթե ոչ՝ ետ է մղում: Վարողի խնդիրն է շփոթեցնել խաղացողին: Օրինակ՝ նա կարող է իրար ետևից արագ ասել «խնձոր-դդում-գազար-լոլիկ» և հանկարծակի ասել «արդուկ»: Եթե խաղացողը սխալվում է և բռնում է գնդակը, ապա ինքն է դառնում վարող: Խաղում կարևոր է պահպանել արագ տեմպը:

Ինչ հատկություններ է զարգացնում. Հումորի զգացում, ուշադիր լսելու և արագ արձագանքելու ունակություն:

 

«Այգեպան»

Ինչպես խաղալ. Յուրաքանչյուր խաղացող իրեն անուն (ծաղկի անուն) է վերցնում և այն հայտնվում է վարող-«այգեպանին» և մյուս խաղացողներին: Վարողը սկսում է խաղը. «Ես այգեպան եմ ծնվել է, շատ եմ զայրացել, բոլոր ծաղիկներն ինձ ձանձրացել են, բացի…» Եվ ասում է խաղացողների որևէ մեկի «անունը»: Երկխոսություն է տեղի ունենում վարողի և խաղացողի միջև: Վերջինս մասնակիցներից մեկի անունն է ասում, և նա պետք է արձագանքի: Երկխոսությունը շարունակվում է: Նա, ով սխալվում է, օրինակ, շփոթում է իր անունը կամ չի արձագանքում, հանձնում է իր իրերից մեկը: Խաղի վերջում վարողը վերցնում է իրերը, մեջքով շրջվում խաղացողներին և հարցնում՝ «Այս մասնակիցն ի՞նչ պետք է անի»: Երբ վարողը որոշում է, թե ինչ գործողություն պետք է կատարի, խաղացողը կատարում է այն և ետ է վերցնում իրեն պատկանող իրը:  

Ինչ հատկություններ է զարգացնում. Հիշողություն, ուշադրություն, քաջություն:

 

«Կիս-մյաու»

Ինչպես խաղալ. Վարողը և խաղացողներից որևէ մեկը կանգնում է մյուս մասնակիցների առջև: Վարողը՝ դեմքով, խաղացողը՝ մեջքով: Վարողը մատնանշում է մասնակիցներից որևէ մեկին և հարցնում է՝ «Կի՞ս»: Եթե մեջքով կանգնած խաղացողը պատասխանում է «փախչիր», վարողը շարունակում է ընտրել: Հենց որ խաղացողն ասում է «մյաու», վարողը հարցնում է՝ «Ի՞նչ գույն»: Խաղացողը մի գույն է ընտրում է, դեմքով շրջվում է դեպի մասնակիցները: Կախված ընտրած գույնից՝ մասնակիցը պետք է առաջադրանք կատարի: Եթե ընտրել եք սպիտակ գույնը, ապա երկու խաղացող պետք է որևէ մի վայրում առանձնանան: Կանաչը՝ երեք հարց, որոնց խաղացողը պետք է միայն դրական պատասխանի: Կարմիր՝ համբույր շրթունքներին: Վարդագույն՝ համբույր այտին: Դեղին՝ նույնպես երեք հարց, բայց ոչ բոլորի ներկայությամբ: Կապույտ՝ համբույր ձեռքին: Մանուշակագույն՝ որևէ վատ արարք: Օրինակ` կանգնել ոտքին, քաշել մազերը կամ որևէ իր վերցնել:

Ինչ հատկություններ է զարգացնում. Հակառակ սեռի հետ շփվելու ունակություն, սեփական զգացմունքների կառավարում:

 

«Դուք գնալո՞ւ եք պարահանդես»

Ինչպես խաղալ. Վարողն ասում է.

Այո և ոչ մի ասեք,

Սև և սպիտակ մի ասեք,

Դուք գնալո՞ւ եք պարահանդես:

Վարողի պարտականությունն է շփոթեցնել խաղացողին: Նա սկսում է մասնակիցներին հստակեցնող հարցեր տալ՝ ինչո՞վ եք գնալու, ի՞նչ եք հանգնելու, ի՞նչ գույնի է լինելու զգեստը կամ տաբատը, և այլն: Խաղացողը պետք է պատասխանի հարցերին՝ չօգտագործելով «այո», «ոչ», «սև», «սպիտակ»: Խաղը հետաքրքրանում է, երբ վարողն իրար ետևից բարդ և հասարակ հարցեր է տալիս և փոփոխում է ձայնի տոնայնությունը: 

Ինչ հատկություններ է զարգացնում. Հետևել սեփական խոսքին, կրեատիվ կերպով մտածել, կենտրոնացնել ուշադրությունը և արագորեն գտնել ստեղծված իրավիճակից ելքը:

 

«Մատանի-մատանի»

Ինչպես խաղալ. Խաղացողները շարքով նստում են և ձեռքերը նավակի ձևով պարզում են: Վարողը բռունցքում որևէ մի առարկա է պահում, օրինակ՝ մետաղադրամ, կոճակ կամ մատանի: Հերթականությամբ վարողն անցնում է յուրաքանչյուր մասնակցի կողքով և նրա ափի մեջ դնում է իր բռունցքն ու ասում՝ «Ես մատանի ունեն և հիմա այն ինչ-որ մեկին կնվիրեմ»: Վարողի պարտականությունն է աննկատ կերպով մատանին դնել խաղացողներից մեկի ձեռքի մեջ և ասել՝  Մատանի-մատանի, ապա մի դուրս եկ!»: Այդ պահին այն խաղացողը, ում վարողը հանձնել է մատանին, վեր է թռչում և փորձում փախչել: Մյուս մասնակիցները պետք է փորձեն բռնել նրան:

Ինչ հատկություններ է զարգացնում. Ուշադրության զարգացում, արագ և հաստատակամ գործելու ունակություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել