Վոլֆսբուրգի կիսապաշտպանն այս մրցաշրջանում այլևս չի օգնի իր թիմին:
«Վոլֆսբուրգի» 19-ամյա բելգիացի կիսապաշտպան Ժունիոր Մալանդան այս մրցաշրջանում այլևս չի կարողանալու օգնել «գայլերին»՝ Գերմանիայի Գավաթի շրջանակում երեկ՝ ապրիլի 15-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայացած խաղում (0:2) ստացած վնասվածքի պատճառով։

«Վոլֆսբուրգի» մամուլի ծառայության հաղորդմամբ, սևամորթ ֆուտբոլիստը մասնակիորեն վնասել է ծնկի խաչաձև կապանները, և, քանի որ դրանք չեն կտրվել, Մալանդան կխուսափի վիրահատությունից։ Այդուհանդերձ, նրա լիարժեք վերադարձն ակնկալվում է միայն նոր մրցաշրջանում։ Ավելացնենք, որ բելգիացին վնասվածքը ստացել է դորտմունդցիների պաշտպան Սոկրատիսի հետ՝ խաղային դրվագներից մեկում բախվելու հետևանքով։

«Գայլերի» կազմում անցկացրած 7 խաղում՝ Մալանդան 2 գոլ է հեղինակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել