25  Կապույտ կետի լեզուն ավելի ծանր է, քան հասուն փիղը:


 24  Կայսերական արու պինգվինները առանց սնվելու կարող են դիմանալ մինչև երկու ամիս՝ պահպանելով ձվերը, մինչ էգ պինգվինները գնում են սնվելու:


 23  5սմ երկարություն ունեցող թունավոր ոսկեգույն գորտը բավականաչափ թույն ունի՝ 10 հասուն մարդու սպանելու համար:


 22  Գալապագոսյան կրիան օրեկան քնում է 16 ժամ ու առանց ուտելիքի ու ջրի կարող է դիմանալ մինչև մեկ տարի:


 21  Ստորջրյա ժայռերի վրա տեղավորվելուց հետո հսկայական ոստրեն այլևս երբեք չի շարժվում իր տեղից:


 20  Մրջնակերերը կարող են օրեկան մինչև 35.000 մրջյուն ուտել:


 19  Ճանճերը բզզում են «Ֆա» մաժորի ձայնով:


 18  Կուղբերի ատամները երբեք չեն դադարում աճել: Նա ստիպված է ծամել ծառերի կոճղերն ու ճյուղերը, որպեսզի կանխի ատամների երկարելը:


 17  Լվերը կարող են ցատկել իրենց մարմնից 100 անգամ ավելի երկար տարածության վրա:


 16  Բևեռային արջերը իրենց սպիտակ մորթու տակ սև մաշկ ունեն՝ արևի ճառագայթներն ավելի լավ կլանելու համար:

 15  «Պորտուգալացի պատերազմի թունավոր մարդը» իրականում կենդանի է, որը բաղկացած է 4 առանձին օրգանիզմներից, որոնք հայտնի են որպես սիֆոնոֆոր:


 14  Թիթեռները համը զգում են իրենց ոտիկներով:


 13  Դելֆիննեը միմյանց անուններով են կանչում:


 12  Նրանք կարողանում են նաև իրերին անուններով անվանել:


 11  Բացառությամբ բնադրելուն՝ սովորական ծիծեռնակները իրենց ողջ կյանքն անց են կացնում օդում՝ սնվելով թռիչքի ժամանակ օդում որսած միջատներով:


 10  Ոսկեգույն ձկները իրենց գույնը կորցնում են թույլ լուսավորության տակ: Ինչպես և մարդիկ, իրենց պիգմենտները պահպանելու համար նրանք արևային լույսի կարիք ունեն:


 9  Ֆլամինգոները կարողանում են սնվել միայն գլուխները կախած վիճակում:


 8  Բևեռային բոլոր արջերը ձախլիկ են:


 7  Չղջիկները միշտ դեպի ձախ են թռչում, երբ դուրս են գալիս քարանձավից:


 6  Կոլիբրին միակ թռչունն է, որ կարող է դեպի հետ թռչել:


 5  Մուրճաձև գլուխ ունեցող շնաձուկը կարող է մի ամբողջ 15 րոպե ամբողջովին անշարժանալ՝ շրջվելով իր փորիկի վրա:


 4  Սկյուռիկները կարող են մինչև 10.000 ընկույզի թաքստոց հիշել:


 3  Աշխարհի ամենածեր կենդանին, որը հայտնի է, Մինգն է՝ 405 տարեկան ոստրեն, որը հայտնաբերվել է 2007թ.-ին:


 2  Ուտիճները կտրված գլխով կարող են ապրել մինչև մի քանի շաբաթ: Ի վերջո, չսնվելու հետևանքով դրանք մահանում են:


 1  Խխունջը կարող է քնել մինչև 3 տարի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել