A pro-Russian gunman stands guard at a seized police station in the eastern Ukraine town of Slovyansk on Sunday, April 13, 2014. Pro-Moscow protesters have seized a number of government buildings in the east over the past week, undermining the authority of the interim government in the capital, Kiev. (Photo by Efrem Lukatsky/AP Photo)Ապշել կարելի է այն մանկամտությունից (որովհետև եթե դա մանկամտություն չէ, ապա պարզապես տականքություն է), որ դրսևորում են մեր հասարակության արևմտամետ ներկայացուցիչներից ոմանք՝ Ուկրաինայում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

Ուրեմն, քանի դեռ Մայդանն էր, նացիստական կարգախոսներով, մահակներով ու զենքերով զինված և ոստիկաններին սպանող զանգվածին կոչում էին խաղաղ ցուցարարներ, «они же дети», հերոսներ, ռոմանտիկներ ու վերջապես ժողովուրդ:

Հիմա, երբ Մայդանը իշխանության բերեց տարբեր, ոչ այնքան հաճելի դեմքերի ու երկիրը կործանեց, նույն մայդանային մեխանիզմները կիրառում են երկրի արևելքում՝ ուղղակի ավելի հումանիստաբար վերաբերվելով նույն ոստիկաններին, ու գոնե սկզբնական էտապում լինելով ավելի թույլ զինված ու պակաս ագրեսիվ, բայց, չգիտես՝ ինչու, մեր արևմտամետների համար այնտեղի մարդիկ սեպարատիստ են, ռուսական ագենտներ, ռուսական սպեցնազ, հրեշ, դավաճան... մի խոսքով, ամեն ինչ են, ինչ Մայդանի հերոսները չէին...

Ժողովուրդ, դուք ցնդե՞լ եք ձեր արևմտյան ոսկե ցլիկի ձեռքը, էլ չե՞ք կարողանում տրամաբանել: Հա, բնականաբար, այն ամենում, ինչ կատարվում է Արևելքում ու երկրում առհասարակ, Ռուսաստանի մատը խառն ա, բայց ոչ պակաս խառն էր նաև Արևմուտքի մատը, բայց դա էլ կապ չունի, որովհետև ոչ մեկի մատը չի կարող այնքան ուժեղ լինել, որպեսզի առանց ժողովրդի աջակցության հասնի այնպիսի արդյունքների, ինչպիսին մենք ականատես ենք լինում:

Ասել է թե, ոչ մի փող ու սպառնալիք չէր օգնի Մայդանին հաղթելու, եթե չլինեին մի քանի հազար ծայրահեղականներ, ովքեր պատրաստ էին ամեն ինչի, և մի քանի տասնյակ միլիոն մարդ, ովքեր պատրաստ չէին պաշտպանելու օրինական, բայց կոռումպացված իշխանությունները:
Նույնն էլ արևելքի պարագայում է. ոչ մի ռուսական սպեցնազ ու ագենտուրա չի կարա տենց հսկայական տարածքներ իրանով անի, եթե չլինի ժողովրդի աջակցությունը: Այնպես որ, պետք չէ հերքել ակնհայտը ու հերիք է տափակաբանություններ գրեք. ոնց որ ուկրաինական զոմբիացնող լրատվամիջոցների թղթակիցները լինեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել