Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում ստեղծված են անտանելի պայմաններ, և ժողովուրդը դեպորտացվում է երկրից, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իրեն հայտարարել է դեպորտացիայի հիմնական գործիք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը և ընդգծեց, որ ով գնա ՀՀԿ-ի հետ համագործակցության կդառնա այդ դեպորտացիայի մասնակիցը:

«1988-ին երբ սկսեց Արցախյան շարժումը, դրան հետևեցին Սումգայիթի դեպքերը, Կենտրոնական կառավարությունը մեղադրում էր շարժման գործիչներին էքստրեմիզմի մեջ և տարբեր սանկցիաներ էին կիրառվում: Եվ տեղի ունեցավ այն, որ հանրահավաքներից մեկի ժամանակ երկրի կրիմինալի կողմից նամակ ստացանք: Նրանք խոստանում էին, որ երկրում որևէ իրավազանցում չի լինելու՝ հաշվի առնելով երկրի ծանրագույն վիճակը: Հիմա նորից ծանր վիճակում ենք ու կրկին նամակ ենք ստանում, բայց այս անգամ ուղերձի բովանդակությունը հակառակն է՝ կողոպուտը շարունակվելու է»,- ասաց նա:

Անդրադառնալով Կառավարության, մասնավորապես՝ վարչապետի փոփոխմանը, Աշոտ Մանուչարյանն ընդգծեց, որ դրանով ոչ կբարձրացվի Կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը, ոչ էլ որևէ փոփոխության կհանգեցնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել