Լունմեն (թարգմանաբար «Քարանձավներ Վիշապի դարպասների մոտ») բուդդայական տաճարների քարանձավային համալիր է չինական Հենան շրջանում: Այս համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում:


Ժայռերին և լանջերին մինչ օրս պահպանվել է 1352 քարանձավ, 785 որմնախորշ, Բուդդայի 97.000 արձան և գրվածքներով ավելի քան 3680 սալիկ: Ժայռերի ընդհանուր երկարությունը կազմում է 1 կմ:

Քանդակներից ամենափառահեղները և մեծերը գտնվում են Ֆենսքնսի քարանձավում: Այնտեղ կարելի է տեսնել Բուդդայի 17-մետրանոց արձանը: Արձանը պատկերված է մեդիտացիոն կեցվածքով և դեմքին թեթևակի ժպիտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել