1  Միհիր Գարհ, Ռաջաստան

Worlds best hotels: Mihir Gahr, Rajasthan

Ամրոցի տեսք ունեցող հյուրանոցը գտնվում է Թար անապատում՝ Ջոդհպուրի մոտ: Առաջին հայացքից թվում է, թե սա ավազից պատրաստված հսկայական դղյակ է: Սա սովորական վայր չէ, որտեղ կարելի է գիշերել, այն իր մեջ միաձուլում է Ռաջաստանի ու մասնավորապես Ջոդհպուրի արվեստի ու ճարտարապետության ավանդույթները:

 2  Բաոբաբ մոլորակ, Բոցվանա

Worlds best hotels: Planet Baobab, Botswana

Բոցվանայի Մակգադիգադի բնակավայրում գտնվում է աղի ջրավազանների աշխարհի ամենախոշոր ցանցը: Չոր, միրաժ առաջացնող հարթ տարածությունը հեռվում միաձուլվում է կապույտ երկնքին: Այս տարածության մեջ է գտնվում փոքրիկ հյուրանոցը, որը մի տեսակ սյուրռեալիստական տպավորություն է ստեղծում:

 3  Պրենդիպարտե, Բոլոնիա, Իտալիա


Միջնադարյան Տոռե Պրենդիպարտե աշտարակը նման չէ ոչ մի այլ հյուրանոցի: Հյուրանոցի տարածքը գտնվում է առաջին երկու հարկերում ու ներառում լուսավոր ու հարմարավետ, դասական ձևով կահավորված հյուրասենյակ, ննջարան ու խոհանոց: Իսկ այս փոքրիկ հյուրանոցի վերևում նախկին բանտ է, որի 2 մետր հաստություն ունեցող պատերին դեռևս պահպանվել են բանտարկյալների փորագրությունները:

 4  Քասր ալ Սարաբ, Արաբական Միացյալ Էմիրություններ

Worlds best hotels: Qasr al Sarab, UAE

Անընդմեջ փոփոխվող ավազների միջից վեր խոյացող Քասր Ալ Սարաբ հյուրանոցը գտնվում է անապատի ծայրին: Դրսից այն բարձր պարիսպներով հին ամրոց է: Ներսից այն զարդարված է արաբական յուրահատուկ փորագրություններով ու զարդանախշերով, մետաղյա լուսամփոփներով, փայտի դռներով, հյուսված գորգերով, որտեղ կարող եք վայելել արաբական գիշերները:

 5  «Peppers Cradle» լեռնային հյուրանոց, Թասմանիա, Ավստրալիա

Worlds best hotels: Peppers Cradle mountain lodge, Tasmania, Australia

Այս ճոխ ու հարմարավետ հյուրանոցը գտնվում է Թասմանիայի վայրի բնության սրտում, որտեղ մաքուր ու հարուստ բնության գրկում կարող եք վայելել ձեր հանգիստը:  

 6  «Ազատ ոգու գնդեր», Բրիտանական Կոլումբիա, Կանադա

Worlds best hotels: Free Spirit Spheres, British Columbia, Canada

Ծառերի միջև պարաններով ամրացված այս հյուրանոցի շինությունները նման են հսկայական ակնախնձորների, որոնք նայում են Բրիտանական Կոլումբիայի անտառների խորքերին: «Ակնախնձորների» վրա կարելի է բարձրանալ պարուրաձև աստիճաններով ու պողպատից նուրբ կամուրջներով: Իսկ դրանց ներսում տեղադրված են հարմարավետ անկողիններ, որտեղ կարող եք վայելել ձեր հանգիստը:

 7  Տասկոնակ հյուրանոց, Կապադոսիա, Թուրքիա

Worlds best hotels: Taskonak Hotel, Goreme, Cappadocia, Turkey

Տասկոնակ հյուրանոցը յուրահատուկ է նրանով, որ այն կառուցված կամ փորված է քարանձավում, որը մի տեսակ յուրահատուկ տրամադրություն ու մթնոլորտ է ստեղծում:

 8  Թոնգա ծովափնյա տուն-հյուրանոց, Իսիմանգալիսո զբոսայգի, Հարավային Աֆրիկա

Worlds best hotels: Thonga Beach Lodge, iSimangaliso Wetland Park, South Africa

Սա ընդամենը այն մի քանի փոքրիկ հյուրանոցներից մեկն է, որը կարելի է գտնել 328.000 հա տարածք զբաղեցնող զբոսայգու տարածքում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է համաշխարհային ժառանգություն համարվող տարածք:

 9  Սոգերթիս փարոս, Յու Յորք, ԱՄՆ

Worlds best hotels: Saugerties Lighthouse, New York state, USA

Սոգրթիս քաղաքի փարոսը պատմական վայր է, որը կառուցվել է 1869թ.-ին: Այն Նյու Յորք քաղաքից գտնվում է 160 կմ հեռավորության վրա: Կարմիր աղյուսով կառուցված այս փարոսը մեծ դեր է խաղացել այս տարածքում լողացող շոգենավերի համար: Ավելի ուշ 1990-ականներին այն վերփոխվել է երկու սենյակ ունեցող փոքրիկ հյուրանոցի, որտեղ կարելի է գիշերել ու նախաճաշել:

 10  «Գիբոնի փորձառություն» հյուրանոց ծառերի վրա, Բոկեո արգելոց, Լաոս


Այս հյուրանոցը բացառիկ է ոչ միայն նրանով, որ այն գնտվում է ծառերի վրա, այլև նրանով, որ այստեղ հասնելու համար պետք է անցնել անտառի միջով անցնող հետաքրքիր զիգզագաձև արահետներով, որից հետո թռչել պարանների վրայով՝ հասնելու համար այնտեղ, որտեղ կարող եք գիշերել ու հանգստանալ հետաքրքիր ու հագեցած օրվանից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել