Քիչ առաջ իմացա, որ Asekose.am-ն այսօր էլեկտրոնային նամակ  է ստացել ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում բնակվող հայազգի գործարար Հարություն Բաղդատյանից, ով խնդրում էր տրամադրել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հեռախոսահամարը: Գործարարը գրել էր, որ առաջին օրից հետևում է «Չենք լռելու»-ին և ցանկանում է մեկ միլիոն դոլար տրամադրել նախաձեռնությանը՝ գործունեության զարգացման նպատակով: Դե Asekose.am-ն էլ «Չենք լռելու» նախաձեռնությանն է տրամադրել Բաղդադյանի հեռախոսահամարը ու խոստացել մեզ տեղյակ պահել հետագա զարգացումների մասին:
Ամեն դեպքում հուսով եմ, որ այսպես գրանտը չի ստիպի չափն անցնել ու Հայասատանի մասին կեղծ բեմադրություններ կազմակերպել՝ գործարարին գոհացնելու համար: Ընդհակառակը՝ կոգևորի ավելի անաչառ և պատասխանատու դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել