Էսօր գործի գալիս տաքսու մեջ ռադիո էր միացրած ու մի հատ հետաքրքիր հարցադրում էր արված՝ «Ի՞նչ է ինձ տվել բանակը»: Նու, հարցադրումից բացի, ըստ իս, փառահեղ մեկնաբանություն էլ գնաց էդ հարցադրմանը՝ «Իսկ ո՞վ է ասել, որ պարտքը տալուց պետք է հաճույք ստանաս»:))

Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է տվել ինձ բանակը: Մի երկու բան թվարկեմ իմ փորձից.

- Նախ, բանակը ինձ տվեց առնվազն մինիմալ գիտելիքներ՝ տարատեսակ զենք օգտագործելու, մարտ վարելու, մարտի պատրաստվելու և այլ զուտ բանակային բաների մասին:

- Բանակը ավելի բարձրացրեց իմ համբերությունն ու նպատակասլացության աստիճանը:

- Բանակը բարձրացրեց ադապտացիոն հմտություններս ու սովորեցրեց բարդ միջանձնային հարաբերություններ ունեցող կոլեկտիվում ապրելու կանոնները:

- Բանակը ինձ տվեց որոշակի կարգապահություն:

- Բանակը ինձ տվեց հիանալի ընկերներ, որոնց հետ մինչ օրս էլ ընկերներ ենք, թեև զորացրվել ենք 7 տարի առաջ:

- Բանակը ինձ տվեց հստակ պատկերացում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու մասին:

- Բանակը ինձ տվեց վստահություն. վsտահություն՝ ինքս իմ հանդեպ և բանակի հանդեպ:

Ու էլի լիքը լավ բաներ, որոնք բարդ է մոնետիզացնել, բայց հանուն որոնց հաստատ արժի էդ երկու տարին ծառայել :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել