Սոցիալական ցանցերն այսօր դարձել են մարդու կյանքի բնականոն գործունեության անբաժանելի մասը: Դրանք հանդես են գալիս ոչ միայն հաղորդակցություն ստեղծելու, կապ հաստատելու համար, այլև գովազադային, առևտրային, ինչպես նաև տեղեկատվություն տարածելու նպատակներով: Այս ցանցերի օգտատերերի քանակը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, գերարագ աճում է` թողնելով դրական և բացասական ազդեցություն: Այսօր շատերն արդեն իրենց առօրյան վայրկյան անգամ չեն կարողանում պատկերացնել առանց սոցիալական կայքերի:

Ներկայացնում ենք 35 հետաքրքրական փաստ ամենամեծ ճանաչում վայելող սոցիալական ցանցերից մեկի` Facebook-ի մասին:

Գլխավոր փաստեր

1. Facebook-ում գրանցված է 1 միլիարդից ավելի մարդ:

2. Օգտատերերի 50%-ից ավելին ամեն օր «մտնում» է կայք:

3. Այս պահին ամենաարագ աճող տարիքային խումբը 35 տարեկանից է սկսվում. ավագ սերունդը միանում է երիտասարդներին:

4. 35 միլիոնից ավելի մարդ թարմացնում է իր ստատուսը («Ի՞նչ եք մտածում»):

5. Յուրաքանչյուր ամիս օգտատերերը ներբեռնում են 2,5 միլիարդ լուսանկար և 14 միլիոն տեսահոլովակ:

6. Facebook-ի պարունակության 3,5 միլիարդ միավորը յուրաքանչյուր շաբաթ (հղումներ, տեսահոլովակներ, պատմություններ, նշումներ և այլն) կիսվում է («կիսվել» հրահանգի օգնությամբ) օգտատերերի միջև:

7. Յուրաքանչյուր ամիս ստեղծվում է 3,5 միլիոնից ավելի իրադարձություն:

8. Կայքում կան 1,6 միլիոնից ավելի ակտիվ էջեր, և եթե հաշվեք բոլոր երկրպագուներին, ապա կստանանք 5,3 միլիարդ թիվը (մի օգտատերը կարող է հավանել բազմաթիվ էջեր):

Յուրաքանչյուր օգտատեր միջին հաշվով…

9. Ունի 130 բարեկամ և ուղարկում է ընկերանալու 8 հայտ:

Facebook-ի էջում ծախսում է 55 րոպեից ավելի ժամանակ: Ընդհանուր առմամբ` ծախսում է 6 միլիարդ րոպե` յուրաքանչյուր օր: Այն Google կայքից երկու անգամ ավելի է:

11 . «Հավանել» կոճակին օգտատերը սեղմում է ամիսը 9 անգամ:

12. Մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուրը Facebook-ի պարունակության տարբեր թեմաների շուրջ գրում է 25 մեկնաբանություն և 25 խմբերի անդամ է:

13.Յուրաքանչյուր ամիս դառնում է 2 էջի երկրպագու:

14. Ամիսը 3 անգամ հրավիրվում է ինչ-որ իրադարձության:

Միջազգային աճ

15. Facebook-ը թարգմանված է աշխարհի 70 լեզուներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել