Օր-օրի ակնհայտ է դառնում, որ խորհրդարանական ընդդիմադիր քառյակին մաս կազմող ուժերի օրակարգը տրամագծորեն տարբեր է դառնում:
Այն պարագայում, երբ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ակնհայտ լոյալ վերաբերմունք ունեն նորանշանակ վարչապետի հանդեպ` ՀԱԿ-ն առաջարկում է միավորման հիմքում դնել նախագահի պաշտոնանկության պահանջը:
Այս հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը կարող է ակնկալել միայն «Ժառանգություն» կուսակցության աջակցությունը:
Այսինքն՝ վերադառնում ենք շրջանս յուր, երբ արմատական ընդդիմության դիրքերից հանդես են գալիս միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն»` իրենց սահմանափակ ռեսուրսով:
Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը չհանգեցրեց «ավազակապետության» կազմաքանդմանը, այլ ընդամենը բերեց ներիշխանական դասավորության փոփոխությանը ու ԲՀԿ-ի գործոնի արժևորմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել