DSC05438Footsport.am-ը գրում է.

Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ, անկասկած, իր նշանակությունն ուներ առաջին խաղում գրանցված նվազագույն հաշվով հաղթանակը, որ մրցակցի հարկի տակ գրանցել էր Փյունիկը: Պատասխան խաղում դաշտի տերերը հիմնական ուշադրությունը դարձրել էին պաշտպանության ամրությանը, իսկ հյուրեը պարտավորված էին  հաջողությունը փնտրել մրցակցի կիսադաշտում՝ ակտիվ գործողությունների դիմելով: Սակայն առջևի գծում կազմակերպված ու կոմբինացիոն խաղը հյուրերի մոտ այնքան էլ հաջող չէր ստացվում: Այնուամենայնիվ, 17-րդ րոպեին Միկայի ֆուտբոլիստները շատ մոտ էին այդքան անհրաժետ գոլ խփելուն: Տիգրան Բարսեղյանը  նպատակային փոխանցում կատարեց Ջերեմիային, վերջինս մեն- մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, որոշեց շրջանցել նրան, ինչը չհաջողվեց: Այլ իրական գոլային պահ հյուրերին առաջին կեսում  չհաջողվեց ստեղծել: Իրենց հերթին դաշտի տերերը կարող էին ընդմիջման գնալ առաջին խաղում իրենց առավելությունն ավելի ամրապնդած, սակայն 39-րդ րոպեին շատ նպաստավոր դիրքից Վարդան Բակալյանը բարձր հարվածեց: Սակայն այն, ինչ չհաջողվեց  Բակալյանին ընդմիջումից քիչ առաջ, հաջողվեց  Պապիկյանին՝ հանգստից շատ չանցած: 52-րդ րոպեին ստանալով Կամո Հովհաննիսյանի եզրից կատարած նպատակային փոխանցումն Աղվանը  դիպուկ հարվածով գրավեց Կասպարովի պաշտպանած դարպասը: Սա արդեն դաշտի տերերի համար զգալի առավելություն էր, սակայն վիճակն ամենևին անհուսալի չէր, քանի որ 2 գոլ խփելու դեպքում հյուրերը կստանային եզրափակչի ուղեգիրը: Եվ Միկայի գլխավոր մարզիչը լրացուցիչ ուժեր նետեց խաղադաշտ: Փոխարինման մտան  Հայկ Ոսկանյանը և Ռաֆայել Ղազարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել