Հիշում եմ, երբ սովորում էի ավագ դասարններում, Դար 21ը դեռ չէր հասցրել ապականել Муз ТВ-ի եթերը իր տափակ հաղորդումներով և մի փուլ կար, երբ ես շնչակտուր սպասում էի, թե երբ է գալու Մաշա Մալինովսկայայի եթերաժամը: Հենց նա հայտնվում էր էկրանիին, մոտս նախակաթվածային վիճակներ էր սկսվում, հատկապես նրա` թույլ քողարկված բարեմասնությունների տեսքից: Վաղուց արդեն դեռահաս չեմ, բայց պետք է խոստովանեմ, որ մինչ օրս էլ Մաշայի բարեմասնությունները ազդեցիկ են, հատկապես, երբ դրանք այլևս քողարկված էլ չեն…

Լավ, գլուխներդ չտանեմ իմ հիշողություններով, պարզապես Ձեզ եմ ներկայացնում Մաշա Մալինովսկայայի հարցազրույցը և համացանցում հասանելի նրա ամենասկանդալային և կրքոտ նկարները…

Մաշա, ասա խնդրեմ, ինչպես է քեզ հաջողվում պահպանել այս իմիջը, որը միաժամանակ հակակրանքի և համակրանքի ալիքներ է ստեղծում մարդկանց մոտ քո նկատմամբ?

Կոպիտ և բռի մարդկանց ես վերաբերվում եմ հումորով: Երբ ես կենդանի մատյանում սկսեցի վարել սեփական բլոգս, ինձ սկսեցին գալ բազմաթիվ ոչ այնքան հաճելի արձագանքներ` ուղղված իմ հասցեին, ընդ որում, դրանք բացարձակապես կապված չէին իմ մասնագիտական գործունեության հետ, այլ պարզապես, ասենք “Դու հիմար սիսլիկոնե տիկնիկ ես” տիպի ու այլ տարատեսակ գռեհիկ բնորոշումներ էին:

Ես պարզապես մի գրառում արեցի, որտեղ առաջարկեցի այն մարդկանց, ովքեր կուզենան հերթական անգամ արտահայտվել այս թեմայի շուրջ, շարունակեն ուղղարկել իրենց մեկնաբանությունները, ուղղակի դրանց կցելով իրենց սեփական նկարները, որպեսզի ինձ հասկանալի լինի, որ ես սենց-նենցն եմ, իսկ դուք` լրիվ ուրիշ հարց: Այդ կերպ ես կհասկանամ, թե ես դեպի որ կողմ պետք է շարժվեմ, ինչ փոփոխություններ անեմ ու առհասարակ կողմնորոշվեմ իդեալիս հարցում: Երբ ես սա գրեցի, նման գրառումները միագամից դադարեցին և հայտնվեցին հումորի հոյակապ զգացումով մարդիկ, որոնք սկսեցին ուղղարկել իրենց զվարճալի նկարները և սկսվեց նորմալ շփում:

 

Ծնողներդ քեզ շատ էին երես տալիս մանուկ հասակում?

Իմ ծնողները ամուսնալուծվել են, երբ ես դեռ փոքրիկ էի, այնպես որ ինձ դաստիարակել են տատիկներս ու պապիկներս, որոնք պուրիտանական ավանդույթների էին դավանում: Ի միջի այլոց, նույնիսկ դիսկոտեկ գնալ ինձ առաջին անգամ թույլատերել են տասնյոթ տարեկանում:

Դպրոցում դու գերազանցիկ էիր, հարվածային, թե ծույլիկ?

Ես ծույլիկ էի բոլոր ճշգրիտ գիտություններում, տանել չէի կարողանում հանրահաշիվը, քիմիան, ֆիզիկան, բայց փոխարենը` հումանիտար առարկաները իմ առավելությունն էին: Ինձ հատկապես դուր էր գալիս պատմությունը` իր բոլոր քաղաքական հեղաշրջումներով, ապստամբություններով և ինտրիգներով:

Դու արդեն ամուսնացած եղել ես, նման փորձը քեզ մտորումների առարկա տվեց?

Ինչ որ գիտունիկ որոշել է, որ կինը կարող է ամուսնանալ միայն մինչև որոշակի տարիքը, իսկ եթե դա չի լինում, նրան գրանցում են ծեր օրիորդների ցուցակում: Առաջին ամուսնությունիցս հետո ինձ բազմաթիվ լուրջ առաջարկություններ են արել, բայց ես պատրաստ չէի դրանք ընդունել: Հիմա ինձ ավելի շատ է հետաքրքրում իսկական սերը, ոչ թե ամուսնացած կնոջ կարգավիճակը:

Հեռուստատեսային որ ժանրն է քեզ ավելի մոտ?

Շատ եմ սիրում կատակերգական ծրագրերը: Կարծում եմ, որ հեռուստաեթերի մեջ նման ծարագրերն ավելի շատ ժամանակ պետք ունենան հատկացված, որովհետև նրանք բարձրացնում են մարդկանց տրամադրությունը և թույլ չեն տալիս, որպեսզի հեռուստադիտողը ձանձրանա:

Չես մտածել դերասանական մասնագիտությամբ զբաղվելու մասին?

Ցավոք սրտի, իմ տարիքում այլևս չեն ընդունում թատերական համալսարաններ, այլապես ես ռիսկի կգնայի: Չնայած, երբ ես մի փոքրիկ դեր էի խաղում “Արքաներն ամեն ինչ կարող են” ֆիլմում, ֆիլմի ռեժսորից բողոքներ ես չեմ լսել, ընդհակառակ` նա գոհ էր: Կարծում եմ հեռաուստատեսությունում աշխատելը մեզանից մի քիչ թերասաններել է սարքում:






 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել