Հովիկ Աբրահամյանն իր առաջին հայտարարությունն արեց վարչապետի աթոռից: Ասեմ, որ քաղաքականությունից քիչ, թե շատ գլուխ հանողի համար այս հայտարարությունը հստակ ուղեցույց է, թե ինչպիսին կլինեն նորանշանակ վարչապետի հետագա քայլերը: Աբրահամյանը փաստացի իր տեղը նստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ցույց տալով, որ նրա ճոռոմ ցանկությունները երևակայական դաշտից են ու բացատրեց, որ պատրաստ է ու աշխատելու է բոլորի հետ կառուցողական դաշտում: Աբրահամյանն ակնարկեց, որ ՀԱԿ-ում նորմալ տրմաբանող ու ի նպաստ երկրի բարորության համագործակցությանը հակված շատ գործիչներ կան ու ՀԱԿ-ն իր համար միայն թոշակառու Տեր-Պետրոսյանը չէ: Կարծում եմ նորանշանակ վարչապետին հաջողվելու է խաղաղություն հաստատել քաղաքական դաշտում ու քաղաքական ուժերի քայլերն ուղղել ոչ թե միմյանց դեմ, այլ՝ ի նպաստ հայ ժողովրդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել