Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրել է Մոսկվային Ուկրաինայի հարավ-արևելքում երկրի դաշնայնացման կողմնակիցներին աջակցելու համար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` Agence France-Presse-ին հղումով:

Ինչպես նշվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում, ամերիկացի առաջնորդը նաև կոչ է արել Պուտինին «օգտագործել իր ազդեցությունը»` համոզելու համար ռուսամետ ակտիվիստներին ազատել գրավված վարչական շենքերը:

Օբաման ընդգծել է, որ ճգնաժամի կարգավորման դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է, սակայն դրան հնարավոր չէ հասնել «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ներկայության պայմաններում»:

Ռուս առաջնորդն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անհանգստությունը հիմնված է «ոչ ճիշտ տեղեկությունների» վրա: Այս մասին էլ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել