ԲՀԿ-ն չպետք է հապաղի և պետք է շարունակի արշավը, քանի դեռ ձիու վրա է և ոչ իշխանական քառյակն էլ լավ հարձակողական դիրքերում է: Եթե ԲՀԿ-ն հապաղի և այժմ չմիանա նոր հակաիշխանական արշավին, ապա կարճ ժամանակ անց խորհրդարանում ԲՀԿ խմբակցությունը կնոսրանա, իսկ քաղաքական ազդեցությունը անխուսափելիորեն կթուլանա: Կամ ԲՀԿ-ն, առանց հապաղելու դաշնացելով մյուս հակաիշխանական ուժերի հետ, կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը ու կգնա մինչև վերջ, կամ Սերժ Սարգսյանը կփորձի ժամանակ շահել ԲՀԿ-ին որպես իր վերարտադրման ճանապարհին կանգնած խոչընդոտ վնասազերծելու ու չեզոքացնելու համար: 
Alea iacta est! Վիճակը նետված է հետադարձ ճանապարհ չկա, եթե ոչ ԲՀԿ-ի ապա հաստատապես իշխող ռեժիմի համար!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել