Tert.am-ը գրում է.

Չինաստանը մտադիր է սահմանափակել Պեկինի «Արգելված քաղաք» պալատական հսկա համալիր այցելող զբոսաշրջիկների թիվը:

Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ Տյանանմեն հրապարակում կառուցված Կայսերական պալատն ամեն տարի 7 մլն այցելու է ունենում, ինչը քաղաքային իշխանությունները բավականին մեծ ցուցանիշ են համարում:

Մտահոգված պատմական նշանակության կառույցին պատճառվող հսկայական վնասով՝ Չինաստանի պետական լրատվամիջոցները վերջերս հայտարարել էին, որ այն շուտով կսկսի սահմանափակել Պեկինի «Արգելված քաղաք» այցելող զբոաշրջիկների թիվը:

Նոր սահմանափակումները կարգելեն այցելուներին՝ բարձր զբոսաշրջային սեզոններին այցելել պատմական կառույցը՝ խրախուսելով  փառատոների և տոների ժամանակ տոմսեր ձեռք բերել նախօրոք:

«Արգելված քաղաք» պալատային համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն կառուցվել է 1400-ականներին և սկզբնապես ավելի քան 500 տարի ծառայել է որպես կայսերական պալատ չին կայսրերի և նրանց ընտանիքների համար:

Այժմ այն ամենահայտնի տեսարժան վայերից մեկն է Չինաստանում, որն ամեն տարի շուրջ 7 մլն այցելու է ընդունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել