PlaneCrashSurvivor01 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

Դեկտեմբերի 11-ին «Makani Kai Air» ավիաընկերության ինքնաթիռը չվերթ էր կատարում Կալաուպապայից դեպի Հոնոլուլու, սակայն նրա միակ շարժիչը շարքից դուրս էր եկել, և ինքնաթիռն ընկել էր օվկիանոսը: Ձկնորս Ֆերդինանդ Պուենտասը ինը ուղևորներից մեկն էր: Նա իր ֆոտոխցիկը պատրաստել էր հերթական չվերթը լուսանկարելու համար, իսկ արդյունքում նկարահանել էր ավիավթարը:  

PlaneCrashSurvivor02 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

PlaneCrashSurvivor03 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

«Ինքնաթիռը վեր խոյացավ և մոտ երկու րոպեից հավաքեց անհրաժեշտ բարձրությունը, այնուհետև շարժիչի հատվածից մենք ուժեղ ձայն լսեցինք: Այդ պահին ուղևորներից ոչ ոք ձայն անգամ չարձակեց, քանի որ բոլորը հասկանում էին, թե ինչ է տեղի ունեցել»,- պատմում է Պուենտասը:

PlaneCrashSurvivor04 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

«Ես նայում էի, թե ինչպես է օդաչուն փորձում հավասարեցնել ինքնաթիռը, ինչպես են ուղևորները սարսափով նայում իրար և օվկիանոսին, որը սարսափելի արագությամբ ավելի ու ավելի էր մոտենում»:

Երբ օդանավն ընկավ օվկիանոսը և ուղևորները հայտնվեցին ջրում, Պուենտասը խուճապի չմատնվեց, քանի որ ձկնորս էր և հրաշալի լողալ գիտեր:

PlaneCrashSurvivor05 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

PlaneCrashSurvivor06 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

Օդաչուն դժվարությամբ կարողանում է բռնվել իր նստարանից և լուրջ վնասվածքներ է ստացում. նրա ամբողջ դեմքն արնաշաղախ էր: Չնայած դրան, նա ուղևորներին կարգադրություններ էր տալիս, որպեսզի վերջիններս չխեղդվեն:

PlaneCrashSurvivor07 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

PlaneCrashSurvivor08 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

Օդաչուն հրամայեց բոլորին թողնել ինքնաթիռը և հեռու լողալ նրանից, որպեսզի այն խորտակվելուց իր հետ չքաշի նրանց:

Որոշ ժամանակ անց Պուենտասը հեռվում ցամաք տեսավ և որոշեց լողալով հասնել նրան: Ձկնորսի գլխավերևում  պտտվում էին փրկարարների ուղղաթիռներն ու ինքնաթիռները:

PlaneCrashSurvivor09 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

PlaneCrashSurvivor10 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

«Այդ փորձը ինձանից մեծ ջանքեր պահանջեց», – խոստովանում է նա: Սկզբում ձկնորսը ցանկանում էր ազատվել ծանր հագուստից, բայց հասկացավ, որ ավելի լավ է այդպես չվարվել, քանի որ կարող է ցրտահարվել կամ ստորջրյա քարերից քերծվածքներ ստանալ:

PlaneCrashSurvivor11 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

Մոտենալով ցանամքին՝ նա տեսավ, թե ինչպես մի տղա փորձում է նրան ինչ-որ բան ասել:

«Ես փորձում էի լողալ այն ուղղությամբ, որն այդ տղան ցույց էր տալիս, սակայն արդեն ուժասպառ էի եղել: Այդ ընթացքում ես ևս երկու ուղղաթիռ նկատեցի, և դա ինձ հույս ներշնչեց: Կարծես թե ուժերը կրկին վերադարձան»,- շարունակում է պատմությունը Պուենտասը:

PlaneCrashSurvivor12 Авиакатастрофа глазами выжившего в ней пассажира

Բարեբախտաբար, Ֆերդինանդ Պուենտեսը կարողացավ հաղթահարել իր ֆիզիկական և հոգևոր հյուծվածությունը և լողալ մինչև փրկարարների ինքնաթիռը:  

Ավիավթարի արդյունքում մահացավ միայն մեկ ուղևոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել