Նոր վարչապետի թեմային դեռ չեմ անդրադարձել, ու հիմա ուզում եմ անդրադառնալ, բայց զուտ խորհրդի կարգով:
Ճիշտ ա, ես մասնագետ չեմ, բայց զուտ օդի մեջ հաշվարկ անելով կարելի է հասկանալ, որ եթե կառավարությունը հարկային արտոնություններ տա ՏՏ ոլորտին, կամ նման պոտենցիալ ունեցող այլ ոլորտներին, ապա միանշանակ կխթանի այդ ոլորտների մասնագետների վերադարձին: Պատկերացրեք՝ հա՛մ բնակչությունը կավելանա, հա՛մ գումարների հոսքը կավելանա, հա՛մ դրա հետևանքով տեղում տարբեր ոլորտներում պահանջարկը կաճի, մի խոսքով, լիքը դրական բաներ տեղի կունենան: Բայց խոսքը գնում է լուրջ արտոնությունների մասին: Օրինակ՝ իմ կարծիքով ինչքան մասնագետ կա Հայատանում, այդքան էլ պոտանցիալ մասնագետ կա դրսում, որոնք կուզենան վերադառնալ, և եթե, օրինակ, հարկերը կիսով չափ կրճատվեն, ապա վերադարձող և այստեղ աշխատողների մուծած հարկերի հաշվին այդ կրճատումները կհամալրվեն: Բայց դրա արդյունքում այլ ոլորտներում աճ կարձանագրվի, որը ոչ միայն կփակի այդ բացը, այլ մի բան էլ ավելին կտա: Համոզված եմ՝ եթե ոչ առաջին տարում, ապա այդ բարեփոխումների հենց հաջորդ տարում կարձանագրենք էական փոփոխություններ:
Մի խոսքով, միշտ էլ կարելի է թափ տալ տնտեսությանը և վերականգնել այն. մենք հաստատ ունենք դրա պոտենցիալը: Մնում է կամք դրսևորել ու իրական քայլեր ձեռնարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել