Քրիս Գիլմուրը ծնվել է Մեծ Բրիտանիայում՝ 1973 թ.-ին, սակայն ներկայումս բնակվում է Իտալիայի Ուդինե քաղաքում: Նա սքանչելի քանդակներ է ստեղծում՝ բացառապես օգտագործելով ստվարաթուղթ ու սոսինձ: Ստվարաթուղթը էժանագին նյութ է, որը կարելի է ձեռք բերել ամեն քայլափոխի, այդ իսկ պատճառով այն բավականին ձեռնտու է քանդակագործի համար: Քրիսը քանդակում է զանազան առարկաներ, այդ թվում՝ հեծանիվներ, գրամեքենաներ, ավտոմեքենաներ, անվասայլակներ և այլն: Այս քանդակներին նայելով՝ դժվար է հավատալ, որ դրանք ստվարաթղթից են ստեղծված: Այս քանդակները  յուրաքանչյուր դիտողի մոտ ինչ-որ վերհուշ են առաջացնում՝ կապված իրենց սեփական կենսափորձի հետ: Մեկը հիշում է իր մանկության հեծանիվը, մյուսը՝ իրենց հնամենի գրամեքենան, իսկ մի երրորդն էլ՝ անվասայլակին գամված իր ընկերոջը: Այս քանդակագործն իր ստեղծագործություններում հաճախ է օգտագործում դեն նետված ստվարաթղթե արկղերը: Նա հաճույք է ստանում՝ տեսնելով, թե ինչպես են դրանք իր հմուտ ձեռքերում արվեստի գործեր դառնում: 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել