Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ կապված տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց` պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումները սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Այս մասին հայտնում են Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նշվում է, որ հանձնարարականների թվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքների գրաֆիկների պահպանումը, ցրտահարությունից տուժած համայնքներին օժանդակություն ցուցաբերելու ՀՀ կառավարության որոշման պահանջների կատարումը և սերմացուի, դիզելային վառելիքի և պարարտանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման ժամկետների ապահովումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել