Tert.am-ը գրում է.

2014թ-ի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երկու անգամ ձվի շուկայում դիտարկում է իրականացրել և առաջին դեպքում հայտնաբերել ժամկետանց 400 ձու, իսկ երկրորդ դեպքում՝ 4 860 հատ ձու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը: Նա նշեց, որ վերջին դիտարկումն ավարտվել է ապրիլի 2-ին՝ Երևանում, Շիրակում ու Լոռիում:

«Բոլոր ժամկետանց ձվերը ոչնչացվել են: Իսկ երկու դիտարկումների ընթացքում ոչնչացված ձվի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երկրորդ անգամ մենք դիտարկում ենք կատարել նաև պահեստներում: Սրանք բոլորը ներմուծված ձվերի հետ է կապված, իսկ ներքին արտադրողի հետ մենք որևէ խնդիր չունենք, բողոք չունենք»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում ներմուծվել է 2 մլն 900 հազ. հատ ձու՝ Բուլղարիայից, Իրանից, Բելառուսից և Ուկրաինայից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել