Շնորհավորում եմ... Կարող եք հանգիստ շունչ քաշել ու անցնել մնացած հարցերին:

Մենք երեկ իմացանք, թե ով է մեր նոր վարչապետը, որոշ մարդկանց հավաստի աղբյուրները ճիշտ դուրս եկան, որոշ մարդկանց հավաստի աղբյուրներն էլ ջրի նման եկան ու գնացին: Ցուկերին մոտ կանգնած հավաստի աղբյուրներն էլ ասում են, որ երեկվա դեպքերի հետ կապված ֆեյսբուքյան մեր հատվածի սերվերները մի քանի անգամ ուժեղացվել են: Դե ի՞նչ սկսում ենք մեր հավաստի աղբյուրներին հարցնել՝ ով ինչի նախարար կդառնա և որ երկրի դեսպան կլինի Տիգրան Սարգսյանը:

Երեկ՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո, նրա նշանակման մասին ավելի քիչ խոսեցին, քան ՀԱԿ-ի մասին: Դե կարծիքներ են պտտվում, որ ՀԱԿ-ը մնաց կուլիսների ետևում, ու եթե դա այդպես լինի՝ փաստացի ՀԱԿ-ը կկազմալուծվեի: Խոսվեց նաև ՀՅԴ-ի մասին. թե ինչ որոշում կկայացնի ՀՅԴ-ն, պարզ կլինի ամենաուշը 20 օրից:

Ուկրաինայի դեպքերը ոչ մի լոգիկայի մեջ չեն տեղավորվում: Երեկ Կիևը ցանկանում էր զորք դուրս բերել ցուցարարների դեմ: Սրանք այն իշխանություններն են, ովքեր բողոքում էին, որ ժողովրդի դեմ զենք է կիրառվում, իսկ հիմա իրենք պատրաստ են կրակել նույն ժողովրդի վրա: Կյանքը աստիճան է, դե հիմա ի՞նչ կասի Եվրոպան. չէ՞ որ կրկին ժողովրդի վրա են կրակելու, կդատապարտի՞ արդյոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել