Հովիկ Աբրահամյանը երկու մարդու համար էր ցանկալի թեկնածու` Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի: 
Սերժ Սարգսյանի համար ցանկալի է, որովհետև մյուս հավանական թեկնածուները, հասկանալով խնդրի լրջությունը և անելանելիությունը, ամենայն հավանականությամբ, հրաժարվել են:
Հովիկ Աբրահամյանի համար էլ ցանկալի է, որովհետև դա իր երազանքն է եղել, և վարչապետ դառնալու հնարավորություն կարող է այլևս չունենալ:
Իմ խորին համոզմամբ, Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը պաշտպանողներ էլի կլինեն և իրենց սրտով էլ կլինի, բայց դա չի փրկելու Սերժ Սարգսյանին:
Հովիկ Աբրահամյանը չի կարողանալու առողջացնել տնտեսությունը, պայքարել մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ և նվազեցնել հանրային դժգոհությունը:
Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը մեկ դրական կողմ ունի Սերժ Սարգսյանի համար: Սերժ Սարգսյանի կապիտուլյացիայի դեպքում Հովիկ Աբրահամյանը կկարողանա պահել նրա թիկունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել