Հուլիսի 28-ին կլրանա Առաջին աշխարհամարտի 100-ամյակը: Լուսանկարիչ Պիտեր Մակդիարմիդը Առաջին աշխարհամարտի ժամանակ արված լուսանկարները տեղադրել է մեր ժամանակներում արված նույն տեսարանների լուսանկարների վրա: Լուսանկարչի աշխատանքներն արտացոլում են ժամանակների փոփոխությունը:


Ֆրանսիայի Առաս քաղաքի զանգակատունը, որը քանդվել է 1914թ.-ի հոկտեմբերի 21-ին:


Ֆրանսիայի Ալբերտ քաղաքի Նոտր-Դամ դե Բրեբիերես եկեղեցին 1915թ.-ին արված լուսանկարում: 


Գերմանական ինքնաթիռները Փարիզի Պլասե դե լա Կոնկորդեում, 1918թ.-ի նոյեմբերի 18-ին:


Բրիտանական զորքերի հետևակայինները անցնում են Ֆրիս քաղաքի Սոմե սառած ջրանցքի վրայով, 1917թ. մարտ:


Տղամարդիկ քայլում են դեպի ռազմական ստորաբաժանման գրասենյակ: 36-40 տարեկան ամուսնացած տղամարդիկ կանչվել էին ռազմամթերքի արտադրությունում աշխատելու համար:


1914թ.-ին գերմանական զորքերը նստած են Վարեդդեսի հրապարակի սանդուղքներին, Ֆրանսիա:


Լոնդոնի Տրաֆալգար հրապարակում երեխաները զինվորի նման հագնված փորձում են ուշադրություն հրավիրել իրենց հետևում գտնվող պաստառի վրա, որի վրա գրված է «Շտապ պահանջվում են պատերազմում կռվող տղամարդիկ»:


Ռմբարկության արդյունքում առաջացած փոշու ամպով ծածկված Ռեիմսի եկեղեցին Ֆրանսիայում` 1917թ.-ին:


Զինվորները կանգնած են Ֆրանսիայի Ռոյեի երկաթուղային կայարանի դիմաց, 1917թ.:


Երեք խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել Բելգիայի Իփրես բնակավայրում, որը 1915թ.-ին գրեթե ամբողջությամբ փլատակների էր վերածվել:


Ֆրանսիացի զինվորը քայլում է Վերդունի փլատակների միջով՝ գերմանացիների կողմից ռմբակոծությունից հետո: 1916թ.:


Վինտաժային բացիկ, որի վրա պատկերված է թագավորական զորքի քայլերթը Անգլիայի Տոնբրիջ բնակավայրով: Մոտավորապես 1915թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել