Կարծում եմ` շաբաթօրյակներ պետք է լինեն չինովնիկների գլխում եւ ոչ թե փողոցներում: Բնակավայրերի տարածքները` փողոցները, այգիները, բակերը մաքրելը տեղական ինքնակառավարման մարմինների սուրբ պարտականությունն է, ինչի համար քաղաքացիները նրանց վճարում են: Եթե փողոցների, այգիների եւ բակերի մաքրման համար նախատեսված փողերը տեղական ինքնակառավարման մարմինները նպատակային ծախսեն եւ չթալանեն, ապա, կարծում եմ` «ավլեմ-թափեմ փոշին» համազգային օպերացիա կազմակերպելու կարիք չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել