Հարգելի հոյդականներ և այլոք, եթե դուք հայտարարում եք, որ ներկա իշխանությունը մեզ համար թշնամի չի, ու այդ հոգեբանությամբ հնարավոր չի առաջ գնալ, ապա այդ մտածելակերպը, տրամաբանորեն, թույլ չի տալիս մեղադրել տվյալ իշխանությանը նաև՝ 
1. Ընտրությունների կեղծման.
2. Երկրի անխնա թալանի. 
3. Կոռուպցիայի. 
4. Աղետի հասնող արտագաղթի.
5. Ցեղասպանությունը ուրանալու. 
6. Խայտառակ արտաքին քաղաքականության. 
7. Մարդու իրավունքների ոտնահարումների. 
8. Հակասահմանադրական օրենքների ու որոշումների ընդունման, և այլնի, և այլնի համար: Ձեր տրամաբանությունից ելնելով՝ ստացվում ա, որ ներկայիս իշխանության ու իշխանությանը քննադատողների (այդ թվում` ձեր) միջև զուտ (քաղաքական) գաղափարական ու (քաղաքական) ծրագրային որոշակի հակասություններ կան ընդամենը, ուրիշ ոչինչ: Մի խոսքով` աբսուրդի թատրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել