Tert.am-ը գրում է.

Ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նոր շեն և Բերդաշեն գյուղեր՝ համայնքապետերի տարեկան հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղերի բնակչությանը հանդիպելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վազգենաշենի համայնքապետը ներկայացրել է, որ նախորդ տարի բարեկարգվել և լուսավորվել են գյուղի փողոցները, վերանորոգվել են գյուղապետարանի և բուժկետի շենքերը: Խնդիրներից նա առանձնացրել է խմելու և ոռոգման ջրի սղությունը: Վարչապետն առաջարկել է կառավարության աջակցությամբ և տեղի ուժերով խմելու ջրի նոր ցանց կառուցել: Ոռոգման ջրի խնդրի լուծման համար նա խոստացել է աջակցել արտեզյան հորեր փորել դաշտերում, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքում՝ նաև պոմպակայաններ տեղադրել: Կառավարության ղեկավարը կարևորել է ծխախոտագործության դերը նոր աշխատատեղեր ստեղծելու գործում և կոչ արել ներկաներին օգտվել այդ տարածքում «Մասիս տոբակո» ընկերության ընձեռած հնարավորություններից և զբաղվել ծխախոտագործությամբ:

Նոր շենի համայնքապետը, ի թիվս այլ աշխատանքների, առանձնացրել է հանդիսությունների սրահի, ակումբի և եկեղեցու նորոգման, ինչպես նաև ճանապարհների խճապատման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքում է: Գյուղատնտեսական աշխատանքների վարման կոլեկտիվ մեթոդի կիրառման առաջարկին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը ողջունել է այն՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այն համայնքներին, որտեղ կոլեկտիվ կերպով են լուծում գյուղատնտեսական և այլ խնդիրները: Վարչապետի խոսքով՝ եթե տարիներ առաջ մեր խնդիրները կենցաղային ու սոցիալական բնույթի էին, այժմ համարյա բոլոր համայնքներն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ հիմնական խնդիրը դարձել է տնտեսական զարգացման ու ակտիվության ապահովումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել