Ա.Էյնշտեյնի մասին եմ կարդում և համոզվում, որ մարդու հանճարն ամեն ինչում է դրսևորվում: Ահա նրա մտքերից մի քանիսը:

1. «Մարդկանց ուսուցանելու բանական միակ միջոցը նրանց օրինակ ծառայելն է, օրինակ տալն է»: Նշանակում է, որ, օրինակ, ժողովրդավարական և օրինապահ հասարակություն ունենալու համար իշխանությունը ընդամենը մի բան պետք է անի՝ ժողովրդավարական և օրինապահ իշխանության օրինակ տա, ու վերջ: Ուրիշ բան չկա անելու:

2. «Ժամանակակից աշխարհում մարդու ազատությունը նման է խաչբառ լուծող մարդու ազատության. տեսականորեն նա կարող է գրել իր ուզած ցանկացած բառ, բայց իրականում պետք է գրի միայն մեկը, որպեսզի խաչբառը լուծվի»: Սա էլ կնշանակի, որ ունենալ ազատություն չի նշանակում՝ անել այն, ինչ ուզում ես:

3. «Անիմաստ է շարունակել անել նույն բանը և ակնկալել ուրիշ արդյունքներ»: Այս դրույթը պետք է անպայման ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵ՛Լ:

4. «Նա, ով ուզում է անմիջապես տեսնել իր աշխատանքի արդյունքները, պետք է կոշկակար դառնա»  

5. «Միջազգային օրենքները գոյություն ունեն միայն միջազգային օրենքների ժողովածուներում»:

6. Սա էլ իմ ամենասիրած ոլորտից՝ կրթությունից. «Միակ բանը, որ խանգարում է ինձ սովորել՝ իմ ստացած կրթությունն է»: Ա.Էյնշտեյն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել