Բան չմնաց, դիմացեք...

Բարով լիներ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Էնքան մարդ կար, որ մի հավերժություն իրանց մասին չէինք լսել, միանգամից լսեցինք ու կարոտներս առանք: Մի քանի օր առաջ Կարապետիչն էր եկել ասպարեզ, հիմա էլ Արշակ Սադոյանին տեսանք. վերջին անգամ եսիմ երբ էինք նրա անզուգական կերպարին հանդիպել, կարևոր չի՝ ի՞նչ էր նա ասում, կարևոր է, որ նա կա:Ճ

Մի քիչ էլ դիմացեք, մի քիչ էլ ձեր հավաստի աղբյուրներից ունեցած գուշակությունները արեք, որովհետև բան չմնաց, մի գիշեր էլ քնեք-հելնեք, վարչապետի անունը, ամենայն հավանականությամբ, կիմանաք, հիմիկվանից կարաք ստատուսներ գրեք, մենակ թե վարչապետի անունի տեղը բաց թողեք, վաղը միանգամից կլրացնեք. ձեր համար եմ ասում, հետո շատ չտանջվեք:

ՀՅԴ-ն չէր գնացել հրաշալիների հետ հանդիպմանը. այդ չգնալով նա շատ բան կորցրեց: Պատկերացնո՞ւմ եք, ՀՅԴ-ն չունեցավ այն լուսանկարը, որը հիմա ունեն Գագիկ Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Ո՞նց կարելի էր այդպիսի բացառիկ լուսանկարից դուրս մնալ: Բայց ոնց հասկանում եմ, այդ լուսանկարը կարող է մի քիչ էլ ձևափոխվել ու լուսանկարի վրա հրաշալիներից, ամենայն հավանականությամբ, կմնան Տեր-Պետրոսյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուկրաինայում Մայդանը կրակի պես առաջ է շարժվում և հիմա էլ հասել է Ուկրաինայի Արևելք: Ուկրաինայում չկա կենտրոնական իշխանություն, եթե Կիևը ցուցարարներին անվանում է սեպարատիստ, նույն հաջողությամբ ցուցարարներն են նրանց անվանում սեպարատիստ. Ուկրաինան իր ազատագրական ու եվրոպամետ պայքարով մի քանի տասնամյակ հետ գլորվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել