Tert.am-ը գրում է.

Այսօր Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատաքաննության նախնական փուլի լսումները: Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հրատապ կարգով ներկայացրել է նիստի մանրամասները: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

Նիստի արդյունքում պարզ է դարձել, որ Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի երեքը: Նախաքննության մարմնի կողմից ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես «սխալ ընդգրկվածների», հանվել են տուժող ճանաչված այն անձանց անունները, ովքեր ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել