Ինչպես գիտենք, մի քանի ամիս առաջ Facebook-ը իր ալգորիթմում կատարեց որոշ տեսանելի փոփոխություններ, որի հիմնական նպատակն էր ճիշտ ժամանակին հասցնել ճիշտ ինֆորմացիան նպատակային լսարանին։ Բայց դա ամենը չէր. Ֆեյսբուքը շարունակում է բարեփոխումները. այս անգամ բարեփոխումները ուղղված են 3 լայն սպամային վարքագծերին։

Առաջին սպամային վարքագիծը facebook-ի կողմից անվանվել է Like-baiting:

Like-baiting-ը այն երևույթն է, երբ փոստը news feed-ում խնդրում է օգտատերերին like-ել, տարածել կամ գրել comment, և այս միջոցով ունենալ ավելի լայն տարածում, քան կարող էր ունենալ։ Նմանատիպ փոստերը ակտիվանալով՝ ավելի հաճախ են ցուցադրվում օգտատերերի news feed-ում։ Սոց․ կայքի օգտատերերը հաճախ են արձագանքում նման փոստերին՝ չնայած սրան facebook-ի հետազոտությունները ցույց են տվել, որ այս տեսակի փոստերը օգտատերերի համար ունեն 15%-ով ավելի քիչ կարևորություն, քան ավելի քիչ ակտիվություն ունեցող փոստերը։ Ֆեյսբուքի նոր բարեփոխումների շնորհիվ այսուհետ ավելի հաճախ և արագ կբացահայտվեն նման փոստերը և կօգնեն ապահովել, որ այդ տեսակի փոստերը ավելի քիչ աչքի ընկնեն՝ այսպիսով առաջմղելով այն փոստերը, որոնք հետաքրքություն են առաջացնում օգտատերերի մոտ։ Այս փոփոխությունները հարված չեն հասցնի այն էջերին, որոնք կատարում են այնպիսի գրառումներ, որոնք խրախուսվում են էջի բաժանորդների կողմից, և վնաս են այն էջերին, ովքեր հաճախ են խնդրում իրենց բաժանորդներին like-ել, քոմենթել կամ տարածել փոստը։

Երկրորդ սպամային վարքագիծը facebook-ի կողմից անվանվել է Frequently Circulated Content

Facebook սոց․ կայքում մարդիկ և էջերը հաճախ տարածում են տարբեր բովանդակությամբ կոնտենտ, facebook-յան որոշ օգտատերեր պատմել են facebook-ին, որ երբեմն լինում են դեպքեր, երբ լուսանկարը կամ տեսահոլովակը ներբեռնվում է facebook բազմիցս անգամ, facebook-ի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կրնկնվող բովանդակությունը քիչ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ և շատ հաճախ պատճառում է անհարմարություններ, նաև պարզվեց, որ սոց․ կայքի օգտատերերը ավելի հաճախ են բողոքում այն էջերի դեմ, որոնք հաճախ են տեղադրում այդպիսի գրառումներ։ Facebook-ը մշակել է գործիք, որը կպայքարի այս երևույթի դեմ, և նախնական արդյունքները ցույց են տալիս, որ այս փոփոխության շնորհիվ ամբողջից10%-ով ավելի քիչ կոնտենտ է hide արվում։

Երրորդ սպամային վարքագիծը facebook-ի կողմից անվանվել է Spammy Links

Բոլորս էլ բախվել ենք մի խնդրի, երբ մեր news feed-ում տեսնում ենք ինչ-որ նորության անոնս, որոնք հիմնականում ունենում են սկանդալային բովանդակություն, և երբ փորձում ենք հղումի վրա սեղմելով հայտնվել կայքում, որպեսզի ծանոթանանք նյութին, հայտնվում ենք մի կայքում, որտեղ միայն տեղադրված է գովազդ, կամ հայտնվում ենք ինչ-որ էջում, որը լայքելուց հետո միայն կարող ենք հայտվնել այն կայքում, որը տեղադրել է նորությունը, իսկ շատ անգամ վերջապես հասնելով նորությանը, տեսնում ենք, որ այն չի համապատասխանում անոնսին։

Facebook-ի նոր մեխանիզմը նյութի սպամային և ոչ սպամային բնութագիրը որոշում է ըստ օգտատերերի լայքերի և տարածումների։
Այսօր արդեն facebook team-ը կատարել է բարեփոխումներ, որոնք կնվազեցնեն այս սպամային հղումների առկայությունը։ Նախնական փորձարկումները գրանցել են 5% բարելավվում օգտատերերի news feed-երում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել