Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խումբն անհանգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն հատկացնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների բարելավման համար, այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան։

Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն և դրա բոլոր ինստիտուտներն աջակցում են խաղաղ կարգավորման հասնելու համանախագահների ջանքերին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ աշխատանքի կարևորությունը։ Կողմերը պետք է օգտվեն այդ պահերից, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկեն խաղաղ գործընթացի առաջխաղացման համար։

Ինչպես նշում է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել