Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասին գրեթե ամեն օր կարելի է նորանոր տեղեկություններ գտնել: Նախկինում ընդունված էր, որ «սրբազան պատերազմի» համար Սիրիա մեկնող ադրբեջանցիները տղամարդիկ են, որոնք այս կամ այն պատճառով որոշել են բռնել այդ ուղին: Սակայն վերջերս տեղեկություններ են տարածվում, որ այդ «սրբազան գործին» ակտիվորեն միանում են նաև Ադրբեջանի կանայք, որոնք հիմնականում Սիրիա են գնում իրենց ամուսինների և երեխաների հետ: Արդեն մի քանի այդպիսի դեպքի կա: Բացի «սրբազան» գաղափարից, մարդկանց գրավում է նաև ֆինանսական կողմը, քանի որ Սիրիա մեկնելուց առաջ նրանց բավական մեծ գումարներ են խոստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել