Թուրքական լոբբին անտարբեր չմնաց. ԵԽԽՎ-ում, ի պատասխան հայկականի, Քեսաբի մասին հայտարարություն է ընդունվելPanorama.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց և ընդունվեց հայտարարության տեքստ Սիրայի վերաբերյալ, որն անվանել էին «Իրավիճակը Սիրայում հումանիտար ճգնաժամ և համերաշխություն»։

Այս փաստաթուղթն, ըստ էության, պատասխանն էր ԵԽԽՎ-ում հայկական կողմի ընդունած հայտարարությանը, որով դատապարտվում էր Քեսաբում տեղի ունեցած դեպքերը և մատնանշում Թուրքիայի մասնակցությունն իրադարձություններին, քանի որ, ինչպես հայտնի է, Քեսաբի վրա հարձակումն իրականացվել էր Թուրքիայի տարածքից։

Ինչպես տեղեկացնում է Ստրասբուրգում Panoramma.am-ի թղթակիցը, փաստաթուղթը, որն արտահայտում է Թուրքիայի տեսակետը՝ Սիրիայում և հատկապես Քեսաբում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, զարմանալիորեն հեղինակել էր Մեծ Բրիտանիայի պատգամավոր Ռոբերտ Վոլտերը, ով ԵԽԽՎ-ում ջանք չէր խնայում՝ հասնել Ռուսաստանի պատվիրակների լիազորությունների կասեցմանը։

Ընդունված հայտարարության մեջ «Վեհաժողովը ևս մեկ անգամ լուրջ մտահոգություն է արտահայտում Սիրիայի ճգնաժամի շուրջ, որի արդյունքում զոհվել են ավելի քան 200 000 անմեղ մարդիկ, տեղահանվել է 6,5մլն մարդ և 2,5մլն մարդ դարձել է փախստական»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել