Tert.am-ը գրում է.

Ցրտահարությունից տուժած գյուղացիները գոհ են Կառավարության կողմից հատկացվելիք աջակցությունից, սակայն նրանց համար շարունակում է առաջնային մնալ վարկային խնդիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Քաղցրաշեն և Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղերի գյուղապետերը:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ Կառավարությունը պետական աջակցություն կցուցաբերի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի՝ մարտի 30-ին տեղացած առատ ձյան և ցրտահարության հետևանքով տուժած բնակիչներին: Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 750 մլն դրամ՝ ցրտահարությունից տուժած գյուղացիների հողի և ոռոգման ջրի հարկերը փոխհատուցելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել