Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչությունը (UNODC) հինգշաբթի հրապարակել է տարբեր երկրներում սպանությունների մակարդակի վերաբերյալ նոր վիճակագրություն, հայտնում է newsru.com-ը։

Հետխորհրդային տարածքի որոշ պետությունների վերաբերյալ տվյալները բացակայում են։ Սակայն նշվում է, որ չափազանց ցածր է բռնության մակարդակը Հայաստանում՝ 100.000 բնակչությանը 1.8 սպանություն։

Ռուսաստանում 2012-ին գրանցվել է 9.2 սպանություն՝ 100.000 մարդու կտրվածքով։

Հարաբերականորեն ամենամեծ քանակությամբ սպանությունները տեղի են ունենում լատինամերիկյան Հոնդուրաս և Վենեսուելա պետություններում, նշվում է զեկույցում։ Ընդ որում՝ մասնագետները վերլուծել են տվյալները մինչև 2012թ. ներառյալ, գրում է newsru.com-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել