Ես կարծում եմ, որ մեր ռուսամետ և արևմտամետ դեգերումները պայմանավորված են նրանով, որ չկարողացանք անկախ պետության մեջ ստեղծել մեր արժեքային համակարգը: Այն հիմնականում պայմանավորված կլիներ կրթական, գիտական ոլորտներում, թող չվախենանք ասել, իրականացվելիք հեղափոխությամբ: Իսկ դա նշանակում էր հիմնովին վերանայում անցյալի կրթական համակարգի, կարծրատիպերի և նորի ներդրում: Իմ տեղեկություններով, օրինակ, Շվեդիայի դպրոցներում և բուհերում ուսուցանվում է չորս օտար լեզու: Հայաստանի կրթական համակարգում օտար լեզուների ուսուցումը միշտ էլ դիտվել է, մեղմ ասած, ոչ առաջնային: Մեր օրենսդրությունն ամբողջովին «եվրոպական» է, որովհետև ԱՊՀ օրենսդրությունը մնացել է անցյալում, առաջնայինը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է: Եվ մեր իրավագետներն էլ առաջնորդվում են հենց եվրոպական օրենսդրությամբ՝ անկախ այն բանից, թե ինչ են սովորել բուհերում: Ուզենք թե չուզենք, պետք է հաշվի առնենք, որ անգլերենը միջազգային լեզու է, և այն գոնե մինիմում չափով պետք է իմանանք: Այս իրողությունները հաշվի առնելը հիմա արևմտամետությո՞ւն է, թե ոչ, բայց անտեսել չենք կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել