Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Ղրիմի հարցում: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:

«Վեհաժողովը վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան և դրան հաջորդած Ղրիմի անեքսիան, որը միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ԵԱՀԿ Հելսինկյան ակտի և Եվրոպայի խորհրդի Կանոնադրության ու հիմնական օրենքների ակնհայտ խախտում է», - ասվում է չորեքշաբթի ԵԽԽՎ լիագումար նիստում  ընդունված բանաձևում:

Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 154 անձ, դեմ՝ 26-ը, ձեռնպահ՝ 14-ը: Վեհաժողովի կարծիքով՝ «փաստերից և ոչ մեկը, որոնք ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունն իր գործողություններն արդարցնելու համար, չի համապատասխանում իրականությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել